Վարչապետ. Ասոցացման համաձայնագրի կնքումը կնպաստի տնտեսական համագործակցության զարգացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերին։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը գոհունակություն է հայտնել Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել երկկողմ տնտեսական կապերի աշխուժացումը։ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը նշել է, որ Ավստրիայի կառավարությունը շահագրգռված է ակտիվացնելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։
Խոսելով Եվրոպական Միության հետ համագործակցության ընթացքից` Տիգրան Սարգսյանն ընդգծել է Եվրոպական հարևանության քաղաքականության «Արևելյան գործընկերության» ծրագրի կարևորությունը։ Որպես տնտեսական համագործակցության զարգացման առաջնային պայման` կողմերն առանձնացրել են Ասոցացման համաձայնագրի ու խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև բարենպաստ պայմանների ստեղծումը ներդրումային դաշտի ընդլայնման համար։
Զրուցակիցներն ընդգծել են նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա