Ադրբեջանի Հանրապետության “ANS” հեռուստաալիքն իրականացնում է հակաիրանական քարոզչություն
Ադրբեջանի Հանրապետության «ANS» հեռուստաընկերությունը վերջին շրջանում իր գործունեությամբ միջամտում է Իրանի ներքին գործերին, կեղծ տեղեկություններ տարածելով` տարբեր էթնիկ խմբավորումների շրջանում հակասություններ և անկայունություն է առաջացնում: Այդ մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
Կայքի հաղորդմամբ`վերջերս Ադրբեջանի Հանրապետության մի շարք հեռուստաալիքներ հեռարձակել են միանգամայն դատապարտելի հաղորդումներ, որը Իրանի հյուսիսային նահանգներում (Արևմտյան Ազերբայջան, Արևելյան Ազերբայջան) ապրող էթնիկ խմբավորումների շրջանում անհանգստությունների պատճառ է հանդիսացել, ավելին` հակաիրանական քարոզչության գործընթացը գնալով մեծանում է:
Ըստ հաղորդագրության` Ադրբեջանի որոշ հեռուստաալիքներ դադարեցրել են իրանական սերիալների հեռարձակումը, որի փոխարեն հեռարձակում են անբարո ֆիլմեր, որոնք էլ սահմանակից Արևելյան Ազերբայջան նահանգի մի շարք քաղաքներում հնարավոր է սովորական անտենաների միջոցով դիտել:
Հիշեցնենք, որ վերջերս իրանցի քաղաքական փորձագետ Սաադօլլահ Զարեին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշել էր.
«Ամեն օր կարելի է ականատես լինել Բաքվի պետական պաշտոնյաների կողմից ղեկավարվող ադրբեջանական լրատվամիջոցներով թողարկվող շատ խիստ հակաիրանական հրապարակումների»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան