«Ջազ-կինո» մրցույթ` հայկական ջազային խմբերի մասնակցությամբ
Հուլիսի 11-17-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ամեն օր երեկոյան ժամերին հնչելու է ջազ երաժշտություն` հայկական ջազային խմբերի մասնակցությամբ. «Ոսկե ծիրան» երևանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի մշակութային ծրագրի գլխավոր իրադարձություններից է լինելու է «Ջազ-կինո» ջազային խմբերի մրցույթը: Այս մասին ասուլիսում ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի ղեկավար Վարդան Հակոբյանը:
«Ջազ-կինո» ջազային խմբերի մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրին նախագահելու է Լևոն Մալխասյանը: Ջազային մրցույթի համար նախատեսված են դրամական մրցանակներ, ընդհանուր մրցանակային ֆոնդը` 6.000 դոլարին համարժեք դրամ:
Վ. Հակոբյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու մի շարք այլ հետաքրքիր ծրագրեր. «Երկու ծրագիր ունենք, որոնք դեռ բանակցությունների փուլում են. Սիրահարների այգում հավանաբար 23:00-ից հետո ֆիլմեր կցուցադրվեն, որոնցից հետո կլինեն հանդիպումների ֆիլմերի հեղինակների հետ և Ուլիխանյան ակումբում ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ»: Այս ամենի նպատակը, ըստ նրա այն է, որ երիտասարդությանն ավելի մոտեցնեն փառատոնին:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը տեղի է ունենալու հուլիսի 11-18-ը։