Քուրդ գրոհայինները շարունակում են սպանել թուրք զինվորականներին
Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցության) զինյալները կրակ են բացել է թուրքական բանակի զինված ստորաբաժանումներից մեկի վրա: Սկսված փոխրաձգության հետևանքով սպանվել է մեկ խաղաղ բնակիչ և երկու թուրք զինվոր: Մեկ ենթասպա էլ ծանր վիրավորվել է:
Այս մասին հայտնող թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը տեղեկացնում է նաև, որ Հաքքարի նահանգի Չուէուրջա շրջանում որոտած պայթյունի հետևանքով սպանվել է թուրքական բանակի մեկ սերժանտ և վիրվարովել մեկ շարքային զինծառայող: