«Ֆինանսավորման նոր կարգերը կնպաստեն գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը»
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Ֆինանսավորման նոր կարգերի մասին: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նա նշել է, որ Ֆինանսավորման նոր կարգերի ընդունման նպատակը ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանuավորման ձևերի կատարելագործումն է, որը կնպաստի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կհստակեցնի առկա ֆինանuավորման ձևերը, դրանց հատկացման չափանիշները և մեխանիզմները` ապահովելով համապատաuխան չափորոշիչներով միջոցների հաuցեագրված հատկացումը ու դրանց օգտագործման պատաuխանատվության բարձրացումը:
«Բացի այդ, հնարավորություն կստեղծվի արդյունավետ վերահսկողություն իրականացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանը հատկացված ֆինանuական միջոցների օգտագործման նկատմամբ»,- նշել է Սամվել Հարությունյանը:
Նոր կարգերի ներդրմամբ կամրագրվի արդեն իսկ փորձարկված գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգը, ինչպես նաև գիտական ծրագրերի հայտերի և իրականացվող ծրագրերի հաշվետվությունների գնահատման միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննության կարգը:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը կարևորել է նաև միջազգային համագործակցության զարգացման դերը գիտության զարգացման ոլորտում: «Կոմիտեն աշխատանքներ է տանում գիտության ոլորտում նոր միջազգային կապեր հաստատելու, միջազգային դրամաշնորհային մրցույթներ հայտարարելու ուղղությամբ: Միայն 2009 թվականի ընթացքում ԳՊԿ նախաձեռնությամբ հայտարարվել է 2 միջազգային մրցույթ. մեկը՝ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, և երկրոդը՝ երիտասարդականը ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի և Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հետ: Առաջին մրցույթի արդյունքում ստեղծվեցին 2 գիտական միջազգային լաբորատորիա, 1 միջազգային գիտահետազոտական խումբ, ֆինանսավորվել են երկկողմ փոխգործակցության ծրագրի 9 հաղթող: Երկրոդ մրցույթի արդյունքում ֆինանսական աջակցություն են ստացել 24 երիտասարդական գիտական ծրագրեր»,- տեղեկացրել է Ս. Հարությունյանը: