«Ադրբեջանցի Օբաման» Թուրքիայում բարձրացնելու է Ղարաբաղի հարցը
Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի տեղեկացմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նմանակը` այսպես ասած` «ադրբեջանցի Օբաման» (Ասիֆ Մուստաֆաև) Ադրբեջանին հուզող հարցերն արծարծելու և օրակարգ բերելու համար մեկնում է Թուրքիա:
Ըստ աղբյուրի, Օբամայի` Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո Մուստաֆաևը ևս լայն ճանաչում ձեռք բերեց ու նրան սկսեցին անվանել ադրբեջանցի Օբամա: Հայտնի է դարձել, որ վերջինս պատրաստվում է հունիսի 28-ին մեկնել Թուրքիա` բարձրացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Ադրբեջանցի Օբաման թուրք և միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան հարցի վրա բևեռելու համար ցանկություն է հայտնել ելույթով հանդես գալ Թուրքիայի հանրային հեռուստատեսության եթերով: