«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունից անբավարար է ստացել 550 դիմորդ
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունների արդյունքները:
«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած 3085
դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 550-ը, մասնակիցների 17,82 տոկոսը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության միջին միավորը 11,3-ն է:
«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունից 17.5-20 միավոր է ստացել 355 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 551 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 1629 դիմորդ:
«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը դիմում-հայտ ներկայացրած 3270 դիմորդից քննությունից բացակայել է 185-ը:
«Քիմիա» առարկայի միասնական քննությունը բացակայել 84 դիմորդ: Քննության դիմում-հայտ ներկայացրած 1339 դիմորդից քննությանը մասնակցել է 1255-ը:
«Քիմիա» առարկայի միասնական քննության միջին միավորը 12,2-ն է:
«Քիմիա» առարկայի միասնական քննությունից 17.5-20 միավոր է ստացել 178 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 315 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 584 դիմորդ: Քննությանը մասնակից դիմորդներից դրական միավորի չեմը չի հաղթահարել 178 դիմորդ, մասնակիցների 14,21 տոկոսը:
«Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունը անցկացվել է հունիսի 19-ին: Երկու քննություններն անցկացնելու համար հանրապետությունում ձևավորվել էր 35 քննական կենտրոն, որից 21-ը «Հայոց պատմություն» առարկայի համար, իսկ 14-ը` «Քիմիա»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան