Օրակարգում նոր` «Պետերբուրգյան առաջարկներն» են

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում հունիսի 18-ի լույս 19-ի գիշերն արձանագրված միջադեպը թե ԼՂՀ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների, և թե միջազգային հանրության ուշադրությունը շեղեցին Սանկտ Պետերբուրգում դրանից մեկ օր առաջ կայացած Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև-Իլհամ Ալիև հանդիպումից, և որն ամենակարևորն է` այդ հանդիպման արդյունքներից: Մինչդեռ, կարծես թե, որոշակի եզրահանգումների համար ոչ պաշտոնական և ոչ էլ ոչպաշտոնական տեղեկությունների պակաս չի զգացվում: Առաջ անցնելով` նկատենք, որ շփման գծում տեղ գտած սադրանքը, ըստ էության, հենց այդ նպատակն էլ հետապնդում էր` պետերբուրգյան հանդիպումից շեղել կարգավորման գործընթացում ներգրավված կողմերի ու նրանց հասարակությունների ուշադրությունը: Ամեն ինչի մասին` հերթով:

Նախ` Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը նախորդած իրադարձությունների մասին: Նախագահների վերջին` հունվարի 25-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո` ադրբեջանական քարոզչության ջանքերի արդյունքում, տպավորություն էր ստեղծվել, թե իբր բանակցային գործընթացում որոշակի կոնկրետություն է հայտնվել և այժմ բոլորը սպասում են քաղաքական որոշումների: Այսօրինակ քարոզչությանը նպաստել էր բանակցային գործընթացում կարճատև պաուզան, որն ըստ երևույթին պայմանավորված էր հայ-թուրքական կարգավորման գործընթացում նկատված ակտիվացմամբ, ինչպես նաև այդ և ղարաբաղյան գործընթացները հստակ տարանջատելու Հայաստանի մոտեցմամբ:

Եվ ահա ապրիլի վերջին, երբ հայ-թուրքական թեմատիկայի շուրջ կրքերը մարեցին, աստիճանաբար սկսեց ակտիվանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Այդ փուլում կարևոր իրադարձություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը կայացավ Բրյուսելում` ապրիլի 12-ին:

Չանցած մեկ ամիս` համանախագահները նմանատիպ հանդիպում ունեցան նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ` հունիսի 4-ին Վենետիկում:

Այս երկու հանդիպումների վերաբերյալ էլ ԵԱՀԿ մամլո գրանսեյակը տարածեց համանախագահների հայտարարությունը, որում կրկնվում էր նույն միտքը.

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացիկ փուլին առնչվող հարցեր»:

Սա թեև ոչինչ չասող, բայց և կարևոր հայտարարություն էր: Դեռևս այդ ժամանակ հասկանալի դարձավ, որ կարգավորման գործընթացում որևէ կոնկրետություն չկա, և արտգործնախարարների մակարդակով կողմերն աշխատում են աշխատանքային առաջարկների վրա, որոնք, պատրաստ լինելու դեպքում, կփոխանցվեն նախագահների դատին:

Եվ չնայած այս փաստին, ապրիլի-հունիս ամիսների ընթացքում ադրբեջանական կողմը` նախագահից մինչև կամակատար «քաղաքագետներ», պնդում էին, որ ընթացիկ փուլում իրենք նախագահների հանդիպման անհրաժեշտություն չեն տեսնում: Այսպիսի ձևակերպմամբ հայտարարություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արել է նաև այն ժամանակ, երբ արդեն գիտեր, որ հուլիսի 17-ին ինքը հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Հրապարակավ ստելու նման դրսևորումների ու դրան դրդապատճառների մասին որևէ բան ասելը տեղին չէ: Այդ կապակցությամբ պարզաբանումները պետք են ադրբեջանցիներին, ուստի նրանք էլ թող պահանջեն: Մեր դեպքում կարևորն այն է, որ Սանկտ Պետերբուրգում իր ներկայությամբ փաստացի Իլհամ Ալիևը հայկական կողմի հետ բանակցությունների անհրաժեշտություն ոչ միայն տեսնում է, այլև գիտակցում է, որ գործընթացի խափանումը կարող է ծանր հետևանքներ ունենալ իր և իր երկրի համար:

Անդրադառնանք պետերբուրգյան հանդիպմանը: Այստեղ մի շարք կարևոր նրբություններ կան: Առաջինն, անշուշտ այն փաստագրումն էր, որ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգ ժամանել է «միայնակ»` առանց ադրբեջանցի լրագրողների ուղեկցության: Սա կարևոր փաստ է, քանի որ հարևան երկրի ղեկավարը միշտ էլ նման հանդիպումների ժամանել է լրագրողների ներկայանալի խմբի ուղեկցությամբ: Դրանց բացակայությունը սկզբնական շրջանում կարելի էր բացատրել այն վարկածով, որ Իլհամ Ալիևը չի ցանկացել երկրի ներսում լայնորեն լուսաբանել մի իրադարձություն, որի անհնարինության մասին պնդում էր ընդամենը մի քանի օր առաջ:

Սակայն, երբ Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգը լքեց ու հեռացավ նախատեսվածից շուտ, հասկանալի դարձավ, որ ադրբեջանցի լրագրողների բացակայության պատճառը միայն Իլհամ Ալիևի ստախոսության մեջ մերկացվելու վտանգը չէ: Ըստ էության, ադրբեջանական կողմը նախօրոք տիրապետում էր Պետերբուրգում կայանալիք խոսակցության նյութին ու նպատակահարմար էր գտել այդ մասին ընդհանրապես լռել:

Այս պնդումը հաստատում են ոչ միայն լրագրողների բացակայությունը, այլև այն փաստը, որ ադրբեջանական կողմից հանդիպման վերաբերյալ մինչ օրս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի հնչել, իսկ տեղի լրատվամիջոնցրեը բավարարվել են միայն հանդիպման փաստը ներկայացնող լուրի տարածմամբ:

Իսկ ի՞նչը կարող էր ստիպել ադրբեջանցիներին այդպես նյարդայնանալ ու լռել: Այս հարցի առնչությամբ դատողություններ կարող ենք անել` հիմնվելով բացառապես պաշտոնական տեղեկատվության վրա:

Այսպես` Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից րոպեներ անց ՌԴ նախագահի մամլո գրասենյակը տարածում է հաղորդագրություն, որում նշված է.

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ռուսաստանցի գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հաստատել են իրենց պատրաստակամությունը` ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակել Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Նկատվել է կողմերի դիրքորոշման մոտեցում` հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների տեքստում ունեցած մի շարք վիճելի հարցերում: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են նաև երկխոսությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը` ուղղված այդ փաստաթղի աշխատանքների ավարտին, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ»:

Հանդիպումից անմիջապես հետո պաշտոնական մեկնաբանություններ է տալիս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և հայտնում.

«Վերջին շրջանում բանակցությունները շարունակվում էին Ռուսաստանի արտգործախարարի միջնորդությամբ` արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եվ այսօր բանակցությունների ընթացքում գրանցվեց այն, ինչին այսօրվա դրությամբ հասել են կողմերը այդ բանակցությունների ընթացքում: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ հիմքի վրա: Նախագահները հանձնարարեցին արտաքին գործերի նախարարներին շարունակել շփումները: Գործընթացը շարունակվում է: Կարող ենք ասել, որ այսօրվա հանդիպումը կառուցողական էր և բավականին օգտակար: Այն կարևոր հանգրվան էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում»:

Հաջորդ կարևոր հայտարարությունն անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը հայկական մամուլին տված հարցազրույցում.

«Գոյություն չունի որպես այդպիսին` կարգավորման առաջարկների նորացված մի տարբերակ, այսինքն` մենք մշտապես աշխատում ենք, որոշ տարրեր ընդունելի են, որոշները` ոչ, և հենց սրա շուրջ են այժմ աշխատանքներ տարվում, և պետք է գտնել փոխընդունելի տարբերակ: Ասել` ընդունելի՞ է, թե՞ ոչ, շատ պարզ հարցադրում է, մինչդեռ իրականում խնդիրը շատ ավելի բարդ է: Կարևորն այն է, որ գոյություն ունի կարգավորման սկզբունքների որոշակի խումբ, բայց ընդհանուր հասկացություն չկա դրա շարունակականության և այս սկզբունքների իրականացման ալգորիթմի շուրջ, այդ իսկ պատճառով գոյություն ունի մեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիս աշխատանքը, որը կայանում է հենց նրանում, որպեսզի ներկայացնենք որոշակի տարբերակներ: Իհարկե, առկա են տարբերակներ, որոնց շուրջ հայկական կողմը համաձայն չէ ադրբեջանական կողմի հետ, կան նաև տարբերակներ, որոնց դեպքում էլ հակառակ իրավիճակն է: Անշուշտ, գոյություն ունեն դրույթներ, որոնց համաձայն է և այս, և այն կողմը: Մեր խնդիրն է` մաքսիմալ մոտեցնել դիրքորոշումները, որպեսզի հասնենք փաստաթղթի ստորագրմանը: Որքա՞ն երկար կտևի այս գործընթացը` չեմ կարող ասել»:

Այս երեք հայտարարությունների համադրումը ցույց է տալիս, որ

Ա/ վերջնական տեսքի բերված և կոնկրետացված որևէ փաստաթուղթ բանակցային սեղանին չի եղել. առկա են միայն, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, որոնք համանախագահների կողմից ներկայացվել են 2007 թվականին: Այս մասին վկայում է Իգոր Պոպովի հայտարարությունը, նույնը` ՌԴ նախագահի մամլո գրասնեյակի հաղորդագրությունը: Ավելին` այս փաստն տևական դիմադրությունից հետո հրապարակավ խոստովանել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` հունիսի 4-ին համանախագահների հետ հանդիպումից հետո արած մեկնաբանություններում:

Բ/ միջնորդները, ժամանակ առ ժամանակ տարբեր աշխատանքային առաջարկներ ներկայացնելով, փորձում են մերձեցնել կողմերի դիրքորոշումներն ու մոտեցումները: Այս փաստը հստակ հաստատել է Իգոր Պոպովը: Այդ մասին վերջին շրջանում բազմիցս հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ադրբեջանական կողմը երբևէ չի հերքել այն:

Գ/ նախագահների վերջին հանդիպումից առաջ ռուսական կողմը` մյուս համանախագահների հետ համաձայնեցված, կողմերին է ներկայացրել առաջարկների նոր փաթեթ, որոնք քննարկվել են արտգործնախարարների մակարդակով ու արդյունքները ներկայացրել նախագահների դատին: Այս մասին բառացի հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: Պաշտոնական Բաքուն, ինչպես և ռուսական կողմը (որպես առաջարկների հեղինակ) ՀՀ արգործնախարարի տրամադրած տեղեկությունը որևէ կերպ ոչ հերքել են, ոչ էլ կասկածի տակ առել:

Դ/ նախագահների պետերբուրգյան հանդիպման ընթացքում քննարկվել են արտգործնախարարների աշխատանքի արդյունքներն ու պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները` ռուսական կողմի առաջարկների հիման վրա: Այս պնդումն առկա է թե Էդվարդ Նալբանդյանի հայտարարության, թե ՌԴ նախագահի մամլո գրասնեյակի տարածած հաղորդագրության մեջ:


Ստացվում է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որը Էդվարդ Նալբանդյանը գնահատել է որպես «բանակցային գործընթացի կարևոր հանգրվան», տրվել է կարգավորման գործընթացի նոր ռաունդի մեկնարկ, որի հիմքում ռուսական կողմի նոր առաջարկներն են: Դրանք փորձագիտական շրջանակներում արդեն իսկ կնքվել են «Պետերբուրգյան առաջարկներ» անվամբ:

Ի՞նչ են ենթադրում այդ նոր առաջարկները, առայժմ հայտնի չէ: Բայց, պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում, որոշակի ենթադրություններ անել կարելի է` հիմնված հիմնականում հանդիպմանը հետևած կողմերի վարքագծի վրա:

Բանալին, կարծում ենք, Իլհամ Ալիևի` Սանկտ Պետերբուրգից հապճեպ հեռանալու և տնտեսական ֆորումի բացմանը չմասնակցելու փաստն է:

Այս առնչությամբ տարբեր տեսակետներ հնչեցին: Անգամ վարկած առաջ քաշվեց, որ Ալիևը Ռուսաստանից հեռացել է Չայլու գյուղի մոտակայքում արձանագրված միջադեպի առնչությամբ պարզաբանումներ տալուց խուսափելու համար: Նման հնարավորությունը չենք բացառում, բայց և կարծում ենք, որ պատճառը դա չէր: Ի վերջո ոչինչ չէր խանգարում Իլհամ Ալիևին հանձնարարել դիվերսիոն սադրանքն իրականացնել մեկ-երկու օր անց` հունիսի 19-ին կամ 20-ին, և այդպիսով խուսափել անախորժություններից: Կարծում ենք, Իլհամ Ալիևի հապճեպ որոշման վրա ազդել է մեկ այլ իրադարձություն, որ տեղ է գտել նախագահների եռակողմ հանդիպումից հետո:

Բանն այն է, որ նախագահների հանդիպման ընթացքում Սանկտ Պետերբուրգում էին գտնվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` ողջ կազմով: Նրանք չէին էլ թաքցնում, որ ծանոթ են նախագահների հանդիպման բովանդակությանը և ժամանել են Ռուսաստան` հանդիպումից հետո կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակելու հանձնարարություն կամ թույլտվություն (կենցաղային լեզվով` «դաբրո») ստանալու: Այդ բանը պետք է տեղի ունենար եռակողմ հանդիպումից անմիջապես հետո` համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ: Եթե երկու բառով ասելու լինենք, ապա մտադրությունը հետևյալն էր. նախագահների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերն անձամբ ներկայացնում են համանախագահներին և հանձնարարում արտգործնախարարներին` շարունակել շփումները:

Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգից հեռացել է համանախագահների հետ հանդիպումից անմիջապես հետո: Ինչո՞ւ: Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումից ժամեր անց մտափոխվել է, և խախտելով այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, համանախագահների հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է իր արտգործնախարարին համապատասխան հրահանգ տալուց: Իսկ որպեսզի հաջորդ օրը, որտեղ երես առ երես հանդիպելու էր Դմիտրի Մեդվեդևին ու Սերժ Սարգսյանին, խուսափի պարզաբանումներից, պարզապես լքել է Սանկտ Պետերբուրգը:

Առաջիկայում նախատեսված է համանախագահների տարածաշրջանային այց: Դրա արդյունքներից արդեն պարզ կդառնա` Իլհամ Ալիևի փախուստը մինչև Բաքո՞ւ է, թե՞ ավելի հեռու:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}