Սևակ Մխիթարյանը Էֆորիեում
Միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Ռումինիայի Էֆորիե քաղաքում անցկացվող օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանում է 2-9-րդ տեղերը: Սևակը միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Մարիուս Մանոլակեից (Ռումինիա): Մնացած երկու պարտիայում հաջողության հասնելու դեպքում Մխիթարյանը կարող է նաև հաղթող ճանաչվել, եթե, իհարկե, հիմնական մրցակցիցները սայթաքեն: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան