Taraf. Քլինթոնը գալիս է Ղարաբաղի համար
Թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա տարածաշրջանային այցին, գրում է. «Քլինթոնը գալիս է Ղարաբաղի համար: Լեռնային Ղարաբաղի բանակցություններն արագանում են»: Ինչպես արդեն հայտնի է, Քլինթոնը հուլիսի 1-5 ընկած ժամանակահատվածում Ուկրաինա և Լեհաստան մեկնելուց հետո այցելելու է տարածաշրջան` Երևան, Բաքու, Թբիլիսի: Ըստ «Taraf»-ի` Քլինթոնը հայկական իշխանությունների հետ քննարկելու է հայ-թուրքական առկախված գործընթացը:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մի տեսակ «չկարգավորվածությունը» ամենաշատը ազդում է Արևմուտք գնացող նավթի և բնական գազի միջանցքներին շատ մոտ գտնվող Լեռնային Ղարաբաղի հարցի վրա»,- գրում է պարբերականը: