Զինված տղամարդը` Անգլիայի բանկերից մեկում
Անգլիայի հարավ-արևելքում, զինված տղամարդը մտել է բանկերից մեկի մասնաճյուղ և, ինչպես նշում է BBC-ին, մի քանի մարդու պատանդ վերցրել:
Ոստիկանության ներկայացուցիչները հաստատել են, որ այդ պահին բանկում մարդիկ եղել են, սակայն նրանց թվի մասին կոնկրետ տվյալներ չեն հաղորդել:
Ոստիկանությունում հայտնել են նաև, որ միջադեպի վայրում են իրավապահ համակարգի աշխատակիցներ, ուղղաթիռ` հատուկջոկատայիններով և բանակցություններ վարելու համար մասնագետներ:
Ավելի ուշ, լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ձերբակալել է զինված տղամարդուն: Այլ տվյալներ են հաղորդվում: