Արմավիրում բացվեց «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնը
Երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի, օրենդիր, գործադիր ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան համայնքում կայացավ վերանորոգված «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողությանը:
70-ականներին կառուցված այս կենտրոնը վերանորոգվել է 1999-ին, հետո ինչ-ինչ պատճառներով փակվել էր ու չէր օգտագործվում: Վերանորոգման աշխտանքները սկսել են 2009-ին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից ու մի շարք բարերերների, այդ թվում «Փակումեան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Առողջական կենտրոնի վերանորոգման համար ծախսվել է 127.703 մլն դրամ:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ նախագահը հայտարարեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր ու խորհրդի ատենապետ Կարո Արմենին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին ու բացառիկ կարգով անձամբ նրան հանձնեց Հայաստանի անձնագիր: Ս. Սարգսյանը երախտագիտություն հայտնեց բարերարին` նշելով, որ անձամբ ճանաչում է նրան, ապա փաստեց, որ տարիների ընթացքում նրա գործունեությունն ավելի ակտիվանում է ու դրան նոր լիցք է հաղորդվում:
ՀՀ նախագահը հայտնեց, որ աշխարհի տարբեր մասերում ապրող հայերը ազատ են Հայաստանում իրականացնելու և շարունակելու իրենց քաղաքական, կրթական, բարեգործական գործունեությունը: «Մենք միայն ու միայն ուրախ կլինենք, ձեզ հաջողակ տեսնելու»,-ասաց նա:
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ «Փակումեան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ջորջ Փակումեանին հանձնեց վարչապետի հուշամեդալ:
Նշենք, որ առողջական այս կենտրոնը կազմված է բիզնես ու առողջապահական մասերից, ունի 50 աշխատակից, պատրաստ է սպասարկել Բաղրմայանի շրջանի 20 հազար բնակչությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան