ԱՄՀ-ն 359 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին
Արժույթի միջազգային հիմանդրամը նախօրեին հաստատել է Հայաստանին աջակցող հակաճգնաժամային երկու վարկային ծրագրեր: Այս մասին հայտնում է «Փրայմ Տասս»-ը: Դրանք կտրվեն երք տարի ժամկետով, յուրաքանչյուրը կազմում է 197.4 մլն դոլար: Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, ընդունված որոշումը հնարավորություն է տալիս Երևանին անհապաղ ստանալ 53.6 մլն դոլար:
Միաժամանակ, ըստ հաղորդագրության, հիմնադրամի տնօրեննեների խորհուրդը ի գիտություն է ընդունել Հայաստանի հայտը` 2009-ի մարտին հաստատված ծրագիրը դադարեցնելու մասին:
Հաստատված վարկային միջոցները պետք է ուղղվեն ֆինանսա-բյուջետային և արտաքին տնտեսական կայունության վերականգնմանը, ֆինանսական կայունության ամրապնդմանը, տնտեսական աճի աջակցմանը, երկրում աղքատության կրճատմանը: Այս խնդիրները լուծելու համար առաջարկվում է ուշադրության կենտրոնում պահել մակրոտնտեսական քաղաքականությունն ու կառուցվածքային բարեփոխումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա