Դելփյան խաղերի «Հեռուստալրագրություն» անվանակարգի ոսկե մեդալին արժանացավ Ռուսաստանը ներկայացնող զույգը
Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ Դելփյան խաղերի «Հեռուստալրագրություն» անվանակարգի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: «Հեռուստալրագրություն» անվանակարգի Դելփյան խաղերի ոսկե մեդալի համար պայքարում էին 4 զույգեր` լրագրողներ և օպերատորներ` երկուսը Հայաստանից, մյուս երկուը` Ռուսաստանից և Մոլոդովայից:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլին մասնակիցները ներկայացրել են երկու ռեպորտաժ, որոնցից մեկը եղել է թմատիկ `«Հայրենական պատերազմի վետերանները և երիտասարդությունը» թեմայով, իսկ մյուսը` ներկայացրել են իրադարձային թեմայով որևէ ռեպորտաժ: Երկորդ փուլում մասնակիցներին տրվել է երկու թեմա` «Երևանը երիտասարդության քաղաք» և «Երևան 65», վերջինս նվիրված է եղել Հայրենական պատրազմի հաղթանակի 65 ամյակին:
Մրցույթի ժյուրիի որոշմամբ, Դելփյան խաղերի «Հեռուստալրագրություն» անվանակարգի ոսկե մեդալը հանձնվեց Ռուսաստանը ներկայացնող զույգին, արծաթե մեդալին արժանացավ Հայաստանը ներկայացնող զույգը, իսկ բրոնզե մեդալին`Մոլդովան ներկայացնող զույցը: Իսկ Հայաստանը ներկայացնող մյուս զույգը ստացավ դիպլոմ:
Ժյուրի անդամ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաժուռնալիստիկա առարկայի դասախոս Լիլիկ Ստեփանյանը նշեց, որ ժյուրիի անդամները մրցանակների բաշխման համար միակարծիք են եղել, քանի որ աշխատանքներից արդեն իսկ ակնհայտ էր: Նա նշեց, որ մրցույթի երկրորդ փուլում չորս զույգից երեքը ընտրել էին «Երևանը երիտասարդության քաղաք» թեման, միայն Մոլդովան ներկայացնող զույգն էր ընտրել «Երևան 65» թեման:
Նա նշեց, որ այս չորս զույգերց միայն Ռուսաստանը ներկայացնող զույգի անդամները ունեին աշխատանքային փորձ լրագրության ոլորտում, իսկ մյուս զույգերի ներկայացուցիչները դեռևս ուսանողներ են, այդ իսկ պատճառով Ռուսաստանի զույգի աշխատանքը ավելի լավն էր:
Նշենք, որ Հայաստանում ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը» մեկնարկել է հունիսի 26-ին և շարունակվելու են մինչև հուլիսի 2-ը:
ԱՊՀ շրջանակներում «Դելփյան խաղերի» անցկացման մասին համաձայնագիր ստորագրել են ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները: Ընդունված համապատասխան փաստաթղթերի համաձայն` խաղերն անցկացվում են ԱՊՀ երկրների տարածքում, և այս տարի խաղերի անցկացման պարտավորությունը ստանձնել է Հայաստանը (առաջին անգամ): Խաղերի նպատակն է նպաստել ԱՊՀ տարածքում ընդհանուր մշակութային դաշտի ձևավորմանը:
«Դելփյան խաղերին» ընդհանուր առմամբ մասնակցում է 550 հոգի: Խաղերին մասնակցելում են 14 երկրներից: Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանից է: Բացի ԱՊՀ երկրներից, «Դելփյան խաղերին» մասնակցելում են նաև պատվիրակություններ Վրաստանից, Լատվիայից, Էստոնիայից, Հնդկաստանից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան