Հ. Խաչատրյան. Խայտառակ վիճակ է
«Իհարկե, ընդհանրապես չի բավարարում, խայտառակ վիճակ է»,- այսպիսին էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի արձագանքն այն հարցին, թե բավարարո՞ւմ է Ձեզ ու Ձեր փառատոնին Երևանում գործող մեկ ու կես կինոթատրոնը:
Նա ասաց, որ 4-5 միլիոնանոց բնակչության ունեցող երկրներում կազմկերպվող փառատոների ձևաչափ են ընդունել, համարձակություն են ունենում հրավիրել հանրահայտ հյուրերի: «Առնվազն գոնե 7-10 դահլիճ պետք է ունենային: Մենք կարողանում ենք ցույց տալ մեր աշխատանքի միայն 50 տոկոսը»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրենք այդ ֆիլմերը ինքնանպատակ չեն բերում, որոնց վրա բավական գումար են ծախսում, այլ ցանկանում են, որ հայ ֆիլմասեր հասարակությունը հնարավորություն ունենա համաշխարհային հնչեղություն ունեցող ֆիլմերի հետ ծանոթանել:
Հ. Խաչատրյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասել է, որ իրենց կինոդպրոցի շենք է տրամադրելու: Նա հուսով է, որ մի օր էլ կինոթատրոնների մասին կհիշեն: Մշակույթի նախարարությունը, ըստ փառատոնի տնօրենի, նույնպես խոսք է տվել, որ կլուծի այդ հարցը:
Իսկ թե ի՞նչ են մտածում գործարարներն այս մասին, Հ. Խաչատրյանն ասաց, որ այստեղ եթե մի գործարար բացում է ռեստորան, մյուսն էլ հետևում է նրա օրինակին` բացելով ռեստորան, բացում է սաունա, մյուսն էլ բացում սաունա: «Եթե, ասենք, հանրախանութի մեջ լինի կինոդահլիճ, մարդիկ ավելի շատ կհաճախեն այդ հանրախանութը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին