Intel-ի նախկին նախագահը գոհ է հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմից
Intel-ի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը բավարարված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմի մակարդակից: Հայաստանի ու այստեղ գործող ընկերությունների մասին Բարրեթը տեղեկացել է շուրջ քսան տարի առաջ: Նա նաև ծանոթ է Հայաստանում «Սինոփսիս» ընկերության գործունեության մասին, որի պահանջկոտ բաժանորդն է նաև Intel-ը:
«ՏՏ ոլորտի հայ մասնագետների ունակությունների ու պրոֆեսիոնալիզմի հետ կապված մենք ոչ մի դժգոհություն չունենք», -այսօր կայացած ասուլիսում ասաց Բարրեթը: Միևնույն ժամանակ, նա վստահություն հայտնեց, որ բուհերի ու մասնավոր հատվածի միջը համագործակցության արդյունքում ոլորտի կատարելագործման համար մեծ ներուժ կա:
Հայաստանի ղեկավարության հետ Բարրեթն ասաց, որ քննարկել են տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման, համակարգչային կուրսերում անհատական ուսուցման մասին հարցերը: Նա հույս է հայտնել, որ այդ ուղղություններով հստակ գործողությունների կձեռնարկվեն:
Նա նաև նշել է, որ հանդիպումների ժամանակ և նախագահը, և վարչապետը, և էկոնոմիկայի նախարարը խոսել են միևնույն լեզվով` Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ուղղություն են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա