Քենիայի վարչապետի մոտ հյուծվածություն է ախտորոշվել
Քենիայի վարչապետ Ռաիյլ Օդինգան տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, վարչապետի մոտ ախտորոշվել է ընդհանուր հյուծվածություն:
Արտասահմանյան լրատվամիջոցները նկատում են, որ վերջին ժամանակներս քենիացի այս պաշտոնյան մի քանի արտասահմանյան այցեր է ունեցել` եղել է Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հարավաֆրիկյան պետությունում, Եգիպտոսում: Նա նաև այցեր է ունեցել երկրի ներսում:
Բժիշկները խորհուրդ են տվել մի քանի օր անկողնային ռեժիմ պահպանել, նա այդքան ժամանակ կմնա հիվանդանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում