Orange-ն առաջարկում է գերարագ վերբեռնում իր բոլոր բաժանորդներին
«Արագ բեռնում» ծառայության և Հայաստանում HSUPA տեխնոլոգիաների ներդրման մասին Orange-Արմենիա ընկերության տարածած տեղեկության վերաբերյալ ընկերությունում ստացվել են բազմաթիվ հարցումներ և այժմ «Orange»-ը որոշ հստակեցումներ է անում:
«Orange-ն ընդունում է այն փաստը, որ HSUPA տեխնոլոգիայով համալրված ցանց Հայաստանում գոյություն ունեցել է նախքան Orange-ի մեկնարկը Հայաստանում: Սակայն Orange-ը նշում է, որ այսօր միակ օպերատորն է Հայաստանում, որն իր գերարագ ինտերնետի բաժանորդներին առաջարկում է HSUPA տեխնոլոգիաների հետ համատեղելի գերարագ ինտերնետի մոդեմներ (Ինտերնետ Հիմա և Ֆլայբոքս), որոնք թույլ են տալիս մինչև 2 Մբ/վ վերբեռնում HSUPA տեխնոլոգիաներով համալրված իր ամբողջ 3G+ ցանցում», -տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:
Ըստ տեղեկատվության, «Արագ բեռնում» ծառայության շնորհիվ բաժանորդները հնարավորություն են ստացել դեպի համացանց բեռնումներ կատարել (upload) մինչև 2Մբ/վ արագությամբ: «Արագ բեռնում» ծառայությունը կարելի է ակտիվացնել ամսվա ընթացքում ցանկացած ժամանակ, և ծառայությունը կգործի մինչև տվյալ ամսվա վերջին օրը: «Արագ բեռնում» ծառայության ամսական ակտիվացումն արժե 2,000 դրամ, սակայն առաջին ակտիվացումն անվճար է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա