«Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունից անբավարար է տացել մասնակիցների 16.79 տոկոսը
«Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությանը մասնակցած 941
դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 158-ը` մասնակիցների 16.79 տոկոսը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննության միջին միավորը 11.2-ն է:
«Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունից 17.5-20 միավոր է ստացել 46 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 229 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 508 դիմորդ: «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությանը դիմում-հայտ ներկայացրած 1048 դիմորդից քննությունից բացակայել է 107-ը:
Նշենք, որ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը անցկացվել է հունիսի 23-ին: Այս քննությունը անցկացնելու համար ՀՀ-ում և ԼՂՀ-ում ձևավորվել է 13 քննական կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան