Թուրքիայի փոխվարչապետ. Ղարաբաղը մեր ազգային դատի մի մասն է
Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Ջեմիլ Չիչեքը խորհրդարանական ամբիոնից հայտարարել է. «Ղարաբաղի հարցը կիպրական խնդրի նման թուրքերի ազգային դատի մի մասն է»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ իրենց համար միշտ էլ օրակարգային է եղել ղարաբաղյան հիմնահարցը, ու նախկինում Անկարան միշտ էլ աջակից է եղել ադրբեջանցիներին: Չիչեքը նշել է, որ այսուհետև ևս շարունակվելու է Բաքվին ցուցաբերվող աջակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ