Հայ հրացանակիրների գերազանց ելույթները Վրաստանում
Բաթումում կայացած սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի 150 մարզիկներ, գերազանց ելույթներ ունեցան մեր երկրի ներկայացուցիչները: Ճկասուսեր մրցաձևում հաղթեցին Գևորգ Հարությունյանը և Հասմիկ Աղաբաբյանը, իսկ Վահան Առաքելյանը երրորդն էր: Խոցասուսերակիրների պայքարին մասնակցեցին հայաստանցի 8 տղաներ, որոնցից երեքն զբաղեցրեցին պատվո պատվանդանի բոլոր աստիճանները` Ռոբերտ Խաչատրյան, Սպարտակ Հարությունյան, Կարեն Արազյան հերթականությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության աշխատակից, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նաթելլա Հովասափյանը, խոցասուսեր մրցաձևում Իզաբել Քամալյանը գրավել է երկրորդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան