Լուկաշենկո: «Գազային» հակամարտությունից հետո, ավելի քիչ բելառուսներ են ցանկանում ինտեգրվել Ռուսաստանի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև վերջին` «գազային» հակամարտությունը հանգեցրել է նրան, որ երկու երկրների ինտեգրման կողմնակիցների թիվը Բելառուսում նվազել է:
Լուկաշենկոն ասել է, որ բելառուսները իրենց համար ամենամոտ երկրից սկսել են զգուշանալ և այդ երկրից սպասում են ամենաանսպասելի հարվածները:
Միևնույն ժամանակ նա վստահ է, որ երկու երկրների քաղաքական գործիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան եղբայրական կապերի խզում:
Հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան