Հայաստանում հայտնվել են կեղծված հիգենիկ միջադիրներ
Հայկական շուկայում հայտնվել են կասկածելի որակի կանացի հիգենիկ միջադիրներ, որն արտադրում է «ԳԳԳ Մանուկյան» ընկերությունը: Հարցն այն է, որ ընկերությունն օգտագործել է «Molpe» բրենդը, որը շատ նման է միջազգայնորեն հայտնի «Molped» ապրանքանիշին, որը նույնպես արտադրում է կանացի հիգենիկ միջադիրներ:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս փաստի առիթով վարույթ է հարուցել: Համապատասխան փորձաքննությունը ցույց է տվել, որ հայկական ընկերության արտադրած կանացի հիգենիկ միջադիրների փաթեթավորումը շատ նման է «Molped» ընկերության միջադիրների փաթեթավորմանը: Հանձնաժողովում կարծում են, որ այդ միջադիրներ կարող են կանանց գցել ոչ միայն թյուրիմացության մեջ, այլ նաև վնաս հասցել նրանց առողջությանը:
Նշենք, որ հակամենաշնորհային հանձնաժողովի այսօրվա նիստում հայկական այդ ընկերության ներկայացուցիչներ չկային: Հանձնաժողովի անդմաներից մեկը տոպրակի միջից հանեց իրեղեն ապացույցը, ամոթխած թաքցրեց սեղանի տակի դարակի մեջ` այդպես էլ չցուցադրելով ներկաներին: Իսկ հեռուստաօպերատորներն էլ, ովքեր ցանկացան նկարահանել ապացույցը, ստիպած եղան հանել այն սեղանի տակից:
Անբարեխիղճ մրցակցության համար «ԳԳԳ Մանուկյան» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամ: «Հաշվի առնելով այն, որ այդ արտադրանքը կարող է վնաս հասցել կանանց առողջությանը, հանձնաժողովը պահանջում է ընկերությունից անհապաղ շրջանառությունից հանել «Molpe» ապրանքանիշի միջադիրները»,- ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան