Վաղը կցուցադրվի «Սովորական Ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար 1988թ.» անգլիալեզու ֆիլմը
Վաղը` հուլիսի 1-ին, ժամը 12-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) կցուցադրի անգլալեզու նոր փաստագրական կինոնկար Խորհրդային Ադրբեջանում 1988թ. փետրվարին տեղի ունեցած հայկական погром-ների ու բռնությունների մասին: Կինոնկարի պրոդյուսեր, ճանաչված լրագրող Մարինա Գրիգորյանը հանդես կգա ֆիլմի անգլերեն տարբերակի շուրջ մեկնաբանություններով:
Կենտրոնի մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՌԱՀՀԿ-ը 55 րոպեանոց այս տեսաժապավենը ցուցադրում է Սումգայիթ քաղաքում կազմակերպված հակահայ բռնությունների վերաբերյալ նոր ապացույցներ տրամադրելու նպատակով: Ցուցադրությունը նաև կոչ է միջազգային հանրությանը` արդարության և մարդկության դեմ իրագործված ոճիրների ճանաչման համար:
Այս կինոնկարը երկրորդն է «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարից, որը հրապարակ իջավ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի աջակցությամբ:
Առաջինը` «Բաքու, հունվար, 1990թ.» խորագրով, ցուցադրվեց այս տարվա հունվարին: Այն թարգմանվել է մի քանի լեզուներով և տարածվել համացանցում ու տեսասկավառակներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան