Գինու արտադրության ամենահին ցիկլը Հայաստանո՞ւմ
Վայոց Ձորի Արենի 1 քարայրային համալիրում հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք արժեքավոր գտածոներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Արենիի քարայրում պեղումներ իրականացնող արշավախմբի համանախագահ Գրիգորի Արեշյանը: Նա նշեց, որ Արենիի քարայրային համալիրը հայտնաբերվել է 70-ական թվականների վերջերին, սակայն Արենիի այդ քարանձավի հնագիտական արժեքավորման առաջին փորձը տեղի է ունեցել հայտնաբերումից 20 տարի անց:
Նրա խոսքով, 2007 թվականից Արենիի քարանձավում մինչև այսօր հնագիտական մեծ ուսումնասիրություն է կատարվում, որին մասնակցում են 9 երկրների հնագետներ` 12 տարբեր կազմակերպություններից:
Գրիգորի Արեշյանը նշեց, որ Արենիիում գտնել են թե գործվածք, թե փայտ, ինչպես նաև ծղոտ, որը 6 հազար տարվա պատմություն ունի:
«Այս քարանձավում հայտնաբերվել է հնագույն ժամանակներում մարդկության կողմից օգտագործվող օրգանական նույթեր, որոնք մինչ այժմ աշխահի ոչ մի քարանձավում այդպիսի պահպանված ձևով չեն հայտնաբերվել»,- ասաց նա:
Պրոֆեսոր հայտնեց, որ Արենիի քարնաձավում հայտնաբերվել է կավից պատրաստված պահեստը, որը թվագրվել է որպես մ.թ.ա. 3500 թվականի գտածո:
«Քարանձավից հայտանաբերվել են այնպիսի իրեր, որոնց հայատանբերման մասին երբեք պատկերացում չի եղել, օրինակ հայտնաբերվել է չիր, որը մ.թ.ա. 4000 թվականի գտածո է, խոտ, որը թվագրվել է մ.թ.ա. 3800 թվականի գտածո»,- ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ քարանձավից հայտնաբերվել է չորացած սալորներ, նուշի կորիզ, պարան, գանգեր և այլն:
«Մինչ այս գտածոներն` աշխարհում ոչ մի տեղ այսքան հին օրգանական նյութերը ոչ մի տեղ նման պահպանվածություն չեն ունեցել, եթե հայտնաբերվել են, ապա այրված վիճակում են հայտնաբերվել»,- ասաց նա:
Գրիգորի Արեշյանը հայտնեց, որ քարանձավում հայտանբերվել են նաև ճզմված խաղողի մնացորդներ:
«Կարելի է եզրակացնել, որ քարանձավում կատարվել է խաղողի ճզմում, իսկ գինին պահել են կարասների մեջ, որոնք թաղված հենց քարնաձավում: Եթե մենք հաստատենք այդ տվյալները, ապա իսկապես դա լինելու է ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլը»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին