Իսրայելն ու Թուրքիան, «Ազատության նավատորմ»-ի հետ կապված սկանդալից հետո, առաջին անգամ բանակցություններ են անցկացրել
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության էլ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Իսրայելի արդյունաբերության նախարար Բինյամին Բեն-Էլիեզերը Եվրոպայում գաղտնի հանդիպում են ունեցել և քննարկել երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը:
Բինյամին Բեն-Էլիեզերը Իսրայելի կառավարությունում Թուրքիային ամենամոտ կանգնած նախարարն է: Հանդիպման համար վերջինս թույլտվություն է ստացել վարչապետ Նեթանյահուից: Ըստ աղբյուրի, այդ հանդիպումը գաղտնի է պահվել անգամ Իսրայելի արտգործնախարարությունից: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն այդ կապակցությամբ խստորեն քննադատել է վարչապետ Բենյամին Նեթանյաուհին: Լիբերմանի գնահատմամբ` այդ վարմունքը մեծ հարված է հասցրել իր և վարչապետի միջև եղած փոխվստահությանը: Իսրայելի վարչապետի մամուլի խոսնակը թեև հայտնել է, որ այդ հանդիպումը ոչ պաշտոնական է եղել, բայց դա չի մեղմել Իսրայելի արտգործնախարարության զայրույթը:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները վատացել էին, երբ մայիսի 31-ին, իսրայելցի ռազմածովային ուժերը գրոհել էին թուրքական դրոշի ներքո շարժվող վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմ»-ի Մարմարա նավի վրա, որն ըստ թուրքական կողմի, մարդասիրական օգնություն ու տարբեր երկրների իրավապաշտպաներ էր տեղափոխում շրջափակված Գազայի հատված: Դրա հետևանքով ինը մարդ զոհվել է: