Եվրահանձնաժողովը պատժել է պողպատաձույլներին
Եվրահանձնաժողովի հակամոնոպոլիական կառույցը 17 պողպատաձույլ ընկերությունների տուգանել է 518 մլն եվրոյով` գնային դավադրություն կազմակերպելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Եվրահանձնաժողովի տվյալներով, այդ ընկերությունների միությունը գործել է շուրջ 18 տարի Եվրամիության համարյա ամբողջ տարածքով, բացի Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, և Հունաստանից: Այդ ընկերությունները փոխանակվել են փակ տեղեկատվություններով և համակարգել են մի շարք ապրանքների գներ:
Աղբյուրի փոխանցմամբ, ամենաբարձր տուգանքը` 276 միլիոն եվրո, կվճարի ArcelorMittal ամենախոշոր պողպատաձուլական ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա