Վարչապետն ընդունել է Յակունինին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը։
Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցի շրջանակներում հնարավորություն կընձեռվի քննարկել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և հստակեցնել հետագա անելիքները։
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է այսօր Երևանի երկաթգծի կայարան կատարած այցի մանրամասներին։ Նա տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների արդյունքում երկաթգծի կայարանը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Ընդգծվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կարևորում է ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։
Նշենք, որ հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից տեխնիկական օժանդակության տրամադրման հարցը, ինչպես նաև ՀՀ կառավարության և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ միջև ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի առանձին դրույթների կատարման ընթացքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա