Ադրբեջանցի սպաները լրագրողներին բռնության են ենթարկել
Այսօր առավոտյան, «АТВ» հեռուստաալիքի երկու լրագրողները Յասամալի շրջանի զինկոմիսարիատում սպաների կողմից ֆիզիկական հարձակման են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
ATB հեռուստաընկերությունից, «Թուրան» լրատվականի թղթակցին հայտնել են, որ հետուստաընկերության ներկայացուցիչներ Զաուր Զախիդօղլուն և Ռամին Շահբազովը բռնության արդյունքում լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանք երկուսն էլ դատաբժշկական փորձաքննություն են անցնելու:
Ինչպես հաղորդում են միջադեպին ներկա մյուս լրագրողները, բռնության ենթարկված լրագրողները զինված ուժերի ամառային զորակոչի վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս են եղել: Սակայն, անհայտ պատճառներով, լրագրողները սպաների կողմից դաժան բռնարարքների են ենթարկվել: Զինվորական դատախազությունում փաստն արդեն հաստատվել է, սակայն որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել: