«Ռազմավարությունը կառուցվում է այն մոտեցմամբ, որ վաղ թե ուշ խնդիրները լուծվելու են»
Այսօր Երևանում է գնտվում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Յակունինը: Երևան կայարանում ու լոկոմոտիվային դեպոյում կատարած աշխատանքների ու ընդհանուր ներդրումային աշխատանքներին ծանոթանալուց հետո` լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ռուսական երկաթուղիների» նախագահը նկատեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը շարունակելու է մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային բաղադրիչը։
Նրա հավաստմամբ, այժմ դրա արդիականացման աշխատանքներն են կատարվում, սակայն, դեռևս առկա են քաղաքական չլուծված խնդիրներ։
Վ. Յակունինը նկատեց, որ միջպետական, քաղաքական հարցերն ու հարաբերությունները «Ռուսական երկաթուղիներ»-ի ու ՀԿԵ-ի իրավասության շրջանակում չեն, ուստի նշեց, որ իրենք իրենց ռազմավարությունը կառուցում են այն մոտեցմամբ, որ «վաղ թե ուշ խնդիրները լուծվելու են»:
Բացի այդ, ընկերության ղեկավարը նկատեց, որ իրենք աշխատանքներ են տանում միջազգային երկաթուղային համագործակցության, և երկկողման համագործակցության շրջանակներում, որ երկաթուղային տրանսպորտն աշխատի ժամացույցի ճշգրտությամբ՝ անկախ քաղաքական կարգավորումներից։
Խոսելով «ՀԿԵ»-ի գործունեության մասին, նա հիշեցրեց, որ ներդրումների արդյունավետության մասով այն գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ ներդրումները, նրա գնահատականով, արդյունավետ են կատարվում:
Վերջում նա նկատեց, որ մտավախություն կար, թե ճգնաժամը կազդի ընկերության ներդրումային ծավալների, կոնցենսին պայմանագրի պարտականությունների իրականացման վրա, սակայն այդպես չեղավ և ընկերությունն աշխատում է իր ամբողջ ծավալներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա