Լրտեսության կասկածանքով ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել գրավի դիմաց
Նյու Յորքի դատարանը գարվի դիմաց ազատել է պերուացի լրագրողին, ով մեղադրվում էր Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար:
Ավելի վաղ, ԱՄՆ-ում` լրտեսական ցանցի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալված 10-ը հոգուց 4-ին ներկայացրել են դատարան: Նրանցից 3-ն անազատության մեջ են:
Ամերիկյան դատախազության տվյալներով, կասկածյալներից մեկը խոստովանել է, որ աշխատել է ռուսական հետախուզությունում:
Հաղորդում է BBC-ին:
Նշենք, որ լրտեսական այս սկանդալի մասին հայտարարվեց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումից ընդամենը օրեր անց:
Պաշտոնական Մոսկվան և Վաշինգտոնը, հայտարարեցին, որ այդ միջադեպը չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա: