Հայստանում բացվելու է ռուսաց լեզվի «Իմ լեզուն` քո ընկերն է» Առաջին ամառային դպրոցը
Հուլիսի 5-ին Հանքավանի առողջարանային դպրոցական ճամբարներում բացվելու են ռուսաց լեզվի Առաջին ամառային դպրոցները:
Դասերը նախատեսված են անցկացնել «անտառային» դասարաններում (բեսեդկա) և հանգստի սենյակներում: Դասերն անցկացվելու են հետևյալ գրաֆիկով` առաջին հոսքի համար (հուլիսի 5-14)` յուրաքանչուր օր 60 րոպե 4 խմբից յուրաքանչյուրի հետ, երկրորդ հոսքի համար (հուլիսի 26-օգոտոսի 4), յուրաքանչյուր օր 60 րոպե 4 խմբից յուրաքանչյուրի հետ, ներառյալ` 10-15 տարեկան երեխաները: Պարապմունքների ժամերն են` 11:00-12:00, 12:00-13:00, 15:30-16:30, 16:30-17:30:
Հայաստանի օգնության հիմնադրամը կազմակերպելու ռուսաց լեզվի նման դպրոց Վայոց Ձորի մարզի Հերման գյուղի մանկական-երիտասարդական ճամբարում: Այստեղ օգոստոսի 5-25-ը իրենց ամառային հանգիստը կարող են անցկացնել և ավելի լավ ճանաչել ռուս դասականներին այն որբ երխաները, որոնց հայրերը մահացել են Արցախում պատերազմի ժամանակ:
Ապագա ռուսագետներին խրախուսելու համար պատրաստվել են նվերներ: Բոլորը «Ռոսհամագործակցություն» ներկայացուցչության ռուսաց լեզվի կրթա-մեթոդական կենտրոնի կողմից կստանան վերնաշապիկներ պուշկինյան սիմվոլիկայով:
Ավատրին յուրաքանչյուր մասնակցին հանձնվելու է վկայական:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան