Բուդենովսկում օծվել է հայկական եկեղեցի
Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի եպիսկոպոս Մովսես Մովսիսյանի և թեմի հոգևորականների օրհնությամբ Բուդենովկս քաղաքում հունիսի 30-ին օծվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին: Այս մասին հայտնում է «Երկրամաս» թերթը:
Բուդենովսկ քաղաքը հիմնադրվել է 1799 թվականին հայերի կողմից և անվանվել է Սուրբ Խաչ, բայց խորհրդային տարիներին այն վերափոխվել է` Բուդենովսկ: Բոլոր ժամանակներում քաղաքում գործել է երեք հայկական եկեղեցի, որոնցից երկուսը խորհրդային տարիներին ավարվել են, իսկ Սուրբ Խաչ ժամատունը պահպանվել է մինչև օրս:
Հինգ տարի առաջ թեմի առաջնորդի օրհնությամբ գցվեց նոր եկեղեցու հիմքը: Շինարարական աշխատանքներն իրականացվել են տեղի հայկական համայնքի ֆինանսական աջակցությամբ:
Սուրբ Հարություն եկեղեցու օծման արարողության ժամանակ թեմի առաջնորդը հանդես է եկել ելույթով: Նա կարևորել է Հայ Առաքելական Եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
Նշենք, որ Բուդենովսկում բնակվում է 12 հազար հայ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան