Վաղը կմեկնարկեն միասնական լրացուցիչ քննությունները
Արդեն հրապարակվել են միասնական լրացուցիչ քննությունների օրերը, որոնք անցկացվելու են հուլիսի 3-ից մինչև հուլիսի 14-ը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Հուլիսի 3-ին անցկացվելու է «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայինը`հուլիսի 4-ին, «Մաթեմատիկա» առարկայինը հուլիսի`7-ին, «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներինը`հուլիսի 8-ին, «Ռուսաց լեզու» առարկայինը`հուլիսի 10-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներինը`հուլիսի 12-ին, օտար լեզուներ`
«Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն» առարկաներինը` հուլիսի 14-ին:
Նշենք, որ երեկ ավարտվել է միասնական լրացուցիչ քննություններին մասնակցելու համար դիմում- հայտերի ընդունումը:
Հիշեցնենք, որ միասնական քննություններն անցկացվել են հունիսի 1-ից մինչև հունիսի 23-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան