Ընտրվել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը նախօրեին ընտրեց պատրարքի փոխանորդ: Պոլսո հայոց պատրիարքի` Մեսրոպ Մութաֆյանի փոխանորդն այսուհետև լինելու է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը:
Հիշեցնենք, որ թուրքիաբնակ հայության 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական լուրջ խնդիրների պատճառով անկարող էր հովվապետություն անել հավատացյալ հոտի համար: Այդ պատճառով էլ փոխանորդ պատրիարք ընտրելու անհրաժեշտություն էր առաջացել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան