Կ. Կարապետյանը նշանակվել է Արցախի փոխոստիկանապետ
Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կոմիտաս Կարապետյանին գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` գնդապետ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: