Թուրքական կործանիչները ռմբակոծել են քուրդ զինյալների հենակետերը
Թուրքական բանակի կործանիչները ռմբահարել են Հյուսիսային Իրաքի սահմանամերձ գոտում տեղակայված քուրդ զինյալների հենակետերը: Գլխավոր թիրախ է ընտրվել «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի ղեկավարության կենտրոնակայան համարվող Քանդիլի ռազմաճամբարը:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի` վերջին անգամ թուրքական օդուժը նման հարձակում իրականացրել էր մայիսի 20-ին:
Դիարբեքիրի երկրորդ ռազմական ավիաբազայից մեծ թվով կործանիչներ երել ռմբակոծել են Քանդիլի շրջանը, այլ նաև քուրդ գրոհայինների` Իրանին սահմանակից գոտում գտնվող Հընըրեի ռազմաճամբարը: