«Պանթյուրքական խմբերն իրանցի թյուրքախոս ազերիներին հրահրում են Իրանի հյուսիսային նահանգներում անկախ պետություն հիմնել»
Պանթյուրքական կազմակերպություններն իրենց հակաիրանական գործունեությամբ Իրանի հյուսիսային` իրանցի թյուրքախոս ազերիներիներով բնակեցված նահանգներում, լարվածություն և խռովություններ են առաջացնում: Այդ մասին հայտնում է իրանական «սուլդոզ.իռ» կայը:
Ըստ տեղեկատվության պանթյուրքական կազմակերպություններն արևմտյան շրջանակների հովանավորությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ հրատարակել են «Ազերբայջանի պատմական ժառանգություն» վերնագրով գիրքը, որը մտադիր են տարածել իրանական Արևելյան Ազերբայջան, Արևմտյան Ազերբայջան, Արդեբիլ և Զենջան նահանգներում` տեղի իրանցի թյուրքախոս ազերիներին հրահրելով վերոնշյալ տարածքներում անկախ պետություն հիմնել: