«Զերկալո». Ադրբեջանցի զինծառայողները շարունակում են միմյանց սպանել
Հունիսի 29-ին, Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է: Խոսքը վերաբերվում է զինծառայող Ջաֆար Մամեդրզաևի կողմից համածառայակից ընկերներին սպանելու և ինքնասպան լինելու փաստին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը տեղեկացնում է, որ ոչ պաշտոնական տեղեկությունների, սպանության պատճառը զինծառայողների միջև գոյություն ունեցող ոչ կանոնադրական հարաբերություններն են եղել՝ հավելելով, որ վերջին ժամանակներս ադրբեջանական բանակում նմանօրինակ մի շարք միջադեպեր են գրանցվել:
Այդ դեպքերից ամենածանր մեկը տեղի էր ունեցել սույն տարվա հունավրի 28-ին, երբ երկու զինծառայողներ 8 սպա էին գնդակահարել, որոնցից մեկը նույն զորամասի հրամանատարն է եղել: Այն ժամանակ ևս պաշտպանության նախարարությունը խոստացավ բացահայտել միջադեպի պատճառները, սակայն դա այդպես էլ չիրականացվեց:
Իսկ ահա ադրբեջանական «Զերկալո» պարբերականը գրել է, թե մինչ պետական քարոզչությունը շարունակում է խոսել ադրբեջանական բանակի հզորության մասին, այդ նույն բանակի զինծառայողները շարունակում են միմյանց սպանել