Տ. Մանսուրյան. «Վիշապը, որ ջուր տա խմենք, աղջիկ է պահանջում»
«Lեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «Ժամանակը»
զրուցել է երգահան Տիգրան Մանսուրյանի հետ. «Հայերենի շուրջ ծավալվող այս պրոցեսները ինքնին մեզ մեր ինչ լինելը ներկայացնող հայելի են: Սա´ ենք մենք , սա´ է մեր իրականությունը: 10 ռուսական դպրոց. գլուխը քարը, էլի թող լինի, ասենք: Սակայն իրականությունն այն է, որ պարտավոր ես դրանք ունենալ, ցավը սա է… Միայն միամիտ հիտլերյուգենտները կարող են հավատալ դրա անհրաժեշտությանը, դրա շնորհիվ մեր նոր սերնդի առավել քաղաքակիրթ դառնալու պայմանին: Չեմ կարծում, որ մտածող որևէ հայ առանց ցավի է ընդունում այս իրականությունը` ո´ր շերտում, ո´ր հարկում էլ նա լինի: Մենք այսպես թե այնպես ինտերնացիոնալիստ ենք եղել, բոլորի հետ էլ կիսվել ենք` առաջին քրիստոնյաների հետ էլ, առաջին կոմունիստների հետ էլ: Դե հիմա էլ հեքիաթի վիշապը, որպեսզի ջուր տա խմենք, աղջիկ է ուզում, բայց մեր հույսը լինելու է ինքնության նախնականության զորավոր ուժը»: