Վրաստանի վարչապետ. Վրաստան-Հայաստան գազամուղի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը առաջիկայում չի վաճառվի
Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, Վրաստանի խորհրդարանում պատասխանելով պատգամավորի հարցին, հայտարարել է, թե «կտրականապես» դեմ է Հայաստան-Վրաստան գազամուղի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքին: Բայց դրա հնարավորությունը նա չի բացառել մի քանի տարի անց: Այս մասին տեղեկացնում է «Բիզնես Գռուզիա» պարբերականը:
«Գազամուղի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի մասին ծրագիր մենք չունենք, դա մեր որոշումը չէ: Չի բացառվում, որ բաժնետոմսերի 5-10 տոկոսը լոնդոնյան բորսայում վաճառվի, բայց 4-5 տարի հետո միայն, ոչ հիմա»,- ասել է Գիլուարին:
Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղի Վրաստան-Հայաստան հատվածի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի մասին խոսակցությունները Վրաստանում սկսվել են այն բանից հետո, երբ մշակվեց մի օրինագիծ, որի համաձայն, գազամուղը դուրս է մնում այն ունեցվածքների շարքից, որոնց վաճառքը կառավարության կողմից արգելվում է:
Վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իշխող կուսակցությունը ներկայացնող Պավլե Կուբլաշվիլին այդ օրինագծի մշակումը բացատրել է այսպես. «Ցանկացած ձեռնարկություն ավելի լավ է ղեկավարում մասնավոր սեկտորը, քան պետությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա