Քլինթոն. ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանին և Ադրբեջանին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կոչ է արել: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
«Խաղաղության հաստատմանն ուղղված վերջին քայլերը ամենադժվարն են հաճախ լինում, բայց մենք հավատում ենք խաղաղության հաստատմանը»,- ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Բաքվում Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում:
Նա նաև խոսել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության մասին. «Ադրբեջանը Խորհրդային Միությունից անկախանալուց հետո սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ ինչ-որ քայլ կատարել է, բայց զարգացման առումով դեռևս շատ բան կա անելու»,- Քլինթոնի խոսքերն է մեջբերում AP-ն: