Քլինթոնն ու Ալիևը կարճ ճեպազրույց են ունեցել
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հանդիպումները Բաքվում սկսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումով: «Ղարաբաղյան հիմնախնդիրը լուրջ հարց է մեզ համար, ինչպես նաև` տարածաշրջանի անվտանգության համար: Մենք ուզում ենք հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնել հնարավորինս շուտ, մեր ժողովուդը տառապում է»,- ասել է Ալիևը` իր ամառանոցում Քլինթոնի հետ հանդիպումից հետո ունեցած ճեպազրույցում: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:
Ըստ լրատվամիջոցի հաղորդման` Քլինթոնն իր հերթին նկատել է, որ Արցախյան հիմնախնդիրն ու դրա հանգուցալուծումն իրենց համար «մեծ նշանակություն ունի»:
«Կարճ ճեպազրույցի ժամանակ Քլինթոնն ասաց, որ ղարաբաղյան հարցը մտահոգում է նաև ԱՄՆ-ին, բայց մանրամասների մասին չխոսեց»,- իր հերթին գրում է AP-ն: