«ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ». Միայն այս դեպքում է հնարավոր, որ Սահմանադրությունը կյանքի կոչվի, միս ու արյուն ստանա

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանի 15-ամյա Մայր օրենքն արդեն մեկնաբանություններ ունի. 60-ից ավել մասնագետներ` իրավագետներ, սահմանադրագետներ մեկ տարվա ընթացքում 1086 էջից բաղկացած Հայաստանի Սահմանադրության մեկնաբանություններ են պատրաստել: Գերմանիայի տեխնիկական աջակցության ընկերության (GTZ) փորձագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով նույնպես աշխատել է մեկնաբանությունների վրա ու ասում է` արտառոց էր, որ 15-ամյա Սահմանադրությունը մեկնաբանություններ չուներ:

«Մեկնաբանությունների նպատակը առաջին հերթին իրավաբաններին աջակցելն է` ճիշտ հասկանալ, ըմբռնել ու ճիշտ կիրառել Սահմանադրությունը: Մեկնաբանությունները նաև գիտական են: Սա շատ կարևոր է Հայաստանի սահմանադրական իրավունքի` որպես գիտության զարգացման համար», -նշում է Վարդան Պողոսյանը:

Մինչ այժմ Սահմանադրության մեկնաբանությունների բացակայությունը Պողոսյանը բացատրում է նրանով, որ խորհրդային տարիներին սահմանադրական իրավունք առարկան գիտական լայն ու ամուր հիմքերի վրա դրված չի եղել:

Սահմանադրագետը հույս ունի, որ Սահմանադրության այս մեկնաբանությունները կարող են ելակետ հանդիսանալ Սահամանադրական իրավունք գիտության ապագա զարգացման համար:

«Միևնույն ժամանակ պետք է նշել, որ մեկնաբանությունները բոլոր սկզբունքային հարցերին չեն տվել պատասխաններ, որովհետև գիտությունը ժամանակ է պահանջում զարգանալու համար: Սա առաջին փորձն է, որը բնականաբար զերծ չի լինելու թերություններից, բայց ապագա մասնագետը այստեղ ելակետային շատ դրույթներ կգտնի, որոնք նա հետագայում հուսով եմ` կզարգացնի», -նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանյան սահմանադրության ու սահմանադրական իրականության մեջ սահմանադրագետը «հսկայական անդունդ» է տեսնում ու նշում է դրա պատճառներից մեկը.

«Քաղաքական կամքի բացակայությունն է առաջին հերթին իշխանությունների մոտ: Ինչո՞ւ է դա այդպես` միայն նրանից է, որ նախագահը, Ազգային ժողովը չե՞ն ցանկանում կիրառել: Ոչ, միայն դա չէ: Մեզ մոտ Սահմանադրությունը դիտարկվել է որպես քաղաքական փաստաթուղթ, քաղաքական հռչակագիր, բայց ոչ իրավաբանական բնույթ ունեցող փաստաթուղթ, այսինքն պարտադիր բոլորի համար` սկսած ամենաբարձր պաշտոնյայից, վերջացրած սովորական քաղաքացով, որի իրավունքները կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը»:

Ու թեպետ 15 տարի է անցել Սահմանադրության ընդունումից հետո, հայի վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ մնում է հռչակագրային: Պետք է այդ վերաբերմունքը փոխվի, իսկ փոխվելու համար, ըստ մեր զրուցակցի, քաղաքական կամք է անհրաժեշտ:

«Ներկայումս այդ նախապայմանը, ցավոք սրտի, շատ անբավարար է», -նշում է Վարդան Պողոսյանն ու հավելում, որ Սահմանադրության ճիշտ կիրառման համար նախ պետք է հասկանալ երկրի Մայր օրենքը, իսկ դրան կօգնեն Սահմանադրության մեկնաբանությունների նոր աշխատությունը` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ»-ը:

Դրանք ուղղված չեն լայն ընթերցողներին, սակայն քաղաքացիական ակտիվ կեցվածք ունեցողներին շատ պետք կգան: Դրանք առաջին հերթին ուղղված են մասնագետներին, ասենք օրինակ իրավունքը կիրառողներին` դատական համակարգի ներկայացուցիչներին, պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղծառայողներին:

Վերլուծելով Սահմանդրության տեքստը` Վարդան Պողոսյանն ասում է, որ ժամանակակից եվրոպական սահմանադրականության տեսանկյունից, ՀՀ Սահմանադրությունը մեծավ մասամբ բավարարում է:

Նրա խոսքով, 2005-ի սահմանադրական բարեփոխումները կարևոր փոփոխություններ կատարեցին ՀՀ Սահմանադրության տեքստում` վերացվել են այն կառուցվածքային բացերը, որոնք խոչընդոտ էին ժողովրդավարական բնականոն զարգացման համար.
 

«Այն լուծումները, որոնք այսօր կան Սահմանադրության տեքստում, բավարար են, որպեսզի դրանք լիարժեք ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը մի կողմից և մյուս կողմից` իշխանոթյունների իրական բաժանումը և իշխանության գերկենտրոնացման վտանգի բացառումը: Մի խոսքով, այն տեքստը, որը գոյություն ունի, բավարար հիմք է բնականոն զարգացման համար», -հավելում է Պողոսյանը:

Այն, որ մեր երկրի Սահմանադրությունը ժողովրդավարական է, հաստատում է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ու հավելում. «Որպես իրավաբան նշեմ, որ Սահմանադրությունը միշտ չէ, որ արտացոլում է իրավաբանական մտքի մակարդակը: Այն ավելի շատ արտացոլում է քաղաքական փոխհարաբերությունների մշակույթը, որովհետև իրավաբանները պատրաստում են և ըստ էության, ներկայացվում է հանրաքվեի քաղաքական ուժերի կողմից: Եվ այստեղ միշտ չէ, որ իրավաբանները բավարարված են մնում այդ պրոցեսների արդյունքից: Բայց այն, ինչ մենք ունենք, բավարար է, որպեսզի կարողանանք ապահովել ժողովրդավարական զարգացում»:

2005-ի ՍԴ բարեփոխումներից հետո, դրական տեղաշարժեր, ըստ Պողոսյանի, տեղի են ունեցել շատ քիչ բնագավառներում` ՍԴ-ն է սկսել ակտիվ աշխատել օրենքների սահմանադրականությունը ապահովելու հարցում և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է ակտիվ գործում:

ՍԴ մեկնաբանություններից հետո սահմանադրագետը հույսեր ունի. «Միայն այս պարագայում է հնարավոր, որ Սահմանադրությունը կյանքի կոչվի, միս ու արյուն ստանա օրենսդրության մեջ ու կիրառվի կոնկրետ իրավահարաբերություններում»:

Նկատենք, որ աշխատության հրատարակմանն աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու GTZ-ը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}