Սերխիո Մարգարյանը` Պերուի հավաքականի գլխավոր մարզիչ
Ֆուտբոլային հայտնի հայ մասնագետ Սերխիո Մարգարյանը, ով ավելի վաղ մարզում էր «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբը, նշանակվել է Պերուի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը: Նա փոխարինել է Խոսե դել Սոլարային, ով Պերուի ընտրանին գլխավորել էր 2007 թ. ամռանը, սակայն չէր կատարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու խնդիրը:
Ավելացնենք, որ Պերուի ազգային թիմն ընտրական փուլում անցկացրած 18 խաղում վաստակել է 13 միավոր և խմբում զբաղեցրել վերջին հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան