Փոխնախարարներ. Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեպքում կգործի երաշխիքային հիմնադրամ
Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսների փոխնախարարները կառավարությունում ասուլիս էին հրավիրել. թեման կրկին կեսաթոշակային բարեփոխումների հետ կապված խնդիրներն ու անելիքներն էին: Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից: Համակարգը կներդրվի փուլերով:
Արտեմ Ասատրյանն ու Վարդան Արամյանն այսօր չգիտես, թե որերորդ անգամ հայտարարեցին, որ 2011 թվականից Հայաստանում կգործի կուտակային կենսաթոշակային համակարգը` կամավորության սկզբունքով, իսկ 2014-ից այն կլինի պարտադիր սկզբունքով: Նորությունն այն էր, որ քաղաքացիների կուտակած դրամի ապահովության համար պետք է ներդրվի երաշխիքային հիմնադրամ, ինչպես այժմ արվում է ավանդների դեպքում:
«Այսօր մենք այն էտապում ենք, որ սկսում ենք ներկայացման ու քննարկամն ավելի մանրամասն էտապը»,-ասաց աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը, վստահեցնելով, որ քննարկումներին ներգրավելու են բոլոր շահագրգիռ կողմերին:
«Գումարների ապահովման երաշխիքի մասով մենք տվել են հարցին լուծում: Ներդրվելու է երաշխքի ինստիտուտը, երբ մենք կկատարենք կուտակումներ, դրանք կերաշխավորվեն 100 տոկոսով»,-այս մասին էլ հայտարարեց ֆինանսների փոխնախարարը: Եթե ինչ-որ բան տեղի ունենա գումարի հետ, ապա քաղաքացին կկորցնի գումարի ընդամենը 20 տոկոսը, իսկ 80 տոկոսը փոխհատուցել է կառավարությունը:
Ի դեպ, կառավարությունը պատրաստ է լրացուցիչ խթաններ տրամադրել այն տնտեսվարողների համար, որոնք իրենց աշխատողների համար կկատարեն կուտակումներ: Դրա համար «Շահութահարկի մասին» օրենքում արվել է փոփոխություն, ըստ որի, այդ տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 150 տոկոսի չափով, 50 տոկոսն էլ կառավարության կողմից բոնուս է: «Կարծում եմ, դա բավականին էական խթան է»,-ասաց Վ. Արամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը