«ֆիզիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննությունը արդյունքներն էապես չեն տարբերվում է հիմնական փուլի արդյունքներից
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն, անդրադառնալով արդեն անցկացված «ֆիզիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննությանը, նշեց, որ այս փուլի արդյունքներն էապես չեն տարբերվում է հիմնական փուլի արդյունքներից:
Նա նշեց, որ «Ֆիզիկա» առարկայի թեստերն արդեն երկրորդ տարին է նույն հեղինակներ են գրում:
«Ես խնդրել էի մասնագետններին, որ այս տարի միջին բարդության թեստեր կազմեին, և այսպես էլ թեստերը կազմվել էին, սակայն պետք է արձանագրել, որ նույն արդյունքը ստացվեց»,- ասաց նա և հավելեց, որ «ֆիզիկա» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը բավականին մեծ տոկոս է կազմում, իսկ միջին էլ բավականին ցածր մյուս առարկանների համեմատ:
Նշենք, որ ֆիզիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննությունն անցկացվել է հունիսի 3-ին: Գնահատման և թեստավորման կենտրոն «ֆիզիկա» առարկայից միասնական լրացուցիչ քննություն հանձնելու համար դիմում-հայտ էին ներկայացրել 208 դիմորդ: «ֆիզիկա» առարկայի միասնական քննությունն անցկացնելու համար Հայաստանում և ԼՂՀ-ում ձևավորվել է մեկական կենտրոն:
Նշենք, որ «Ֆիզիկա» առարակայից միասնական քննության հիմնական փուլին դրական միավորի շեմը չի հաղթահարել 1054 դիմորդ, 17,5-20 միավոր է ստացել 300 դիմորդ, իսկ միջին միավորը եղել է 10-5-ը: