Քաղաքական 17:23 06/07/2010

Ճանաչողական այց` առանց սուր հարցադրումների

Նախօրեին ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը: Չնայած առանձին երկրների ու առանձին շրջանակների սպասումներին, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի շրջայցն ամբողջությամբ տեղավորվեց ԱՄՆ-ի առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների տրամաբանության, տարածաշրջանային խնդիրներում հավասարակշռված մոտեցումների շրջանակներում: Մի խոսքով` ամեն ինչ դիվանագիտական էթիկետի մեջ էր: Խոսնք առաջին հերթին Ադրբեջան ու Հայաստան կատարած այցերի մասին է:

Գլխավոր պատճառն անշուշտ այն էր, որ ամերիկացի պաշտոնյայի այցը ճանաչողական էր: Այդ այցելության ընթացքում սուր հայտարարություններ կամ կոնկրետ գործողություններ ակնկալել պետք չէր: Նմանապես զուր են այցելության արդյունքների մասին հապճեպ մեկնաբանություններն ու գնահատականները, որպիսիք տալիս են ու կշարունակեն տալ այն գործիչներն ու շրջանակները, որոնք համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացները դիտարկում են բացառապես «սառը պատերազմի» պրիզմայով:

Այսպիսի տրամադրությամբ սպասումներ, իհարկե, տեղեկատվական տարածության մեջ շրջանառվում էին, բայց Հիլարի Քլինթոնն իր այցի ընթացքում չարդարացրեց: Ակնհայտ էր, որ Ամն պետքարտուղարը եկել էր տեղում իրավիճակին ծանոթանալու, տարածաշրջանի երկրներին ու հասարակություններին լսելու և իր նախկին ուղերձները մեկ անգամ ևս կրկնելու համար: Եվ ծիծաղելի կլիներ, եթե նրա կարգի գործիչը` կախված գտնվելու վայրից, կոնյուկտուրային սրբագրման ենթարկեր նախորդիվ իր (ու իր ներկայացրած վարչակարգի) արած հայտարարություններն ու մոտեցումները:

Բնական է, որ երկրներից յուրաքանչյուրում ամերիկացի պաշտոնյան խոսելու էր այդ երկրի հետ կապված խնդիրների շուրջ: Ժողովրդավարության զարգացման ու երկկողմ հարաբերություններից բացի (որոնք քննարկվեցին Հիլարի Քլինթոնի բոլոր կանգառներում), Հայաստանի պարագայում օրակարգում էին նաև ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-թուրքական կարգավորումը, իսկ Ադրբեջանի պարագայում` ղարաբաղյան հիմնահարցից բացի, քննարկվում էր նաև էներգետիկ խնդիրների հետ կապված հարցեր:

Հիլարի Քլինթոնի, նրա ուղեկիցների ու գրեթե բոլոր զրուցակիցների հայտարարությունների ուսումնասիրությունը վկայում է, որ մոտեցումների փոփոխություն չի արձանագրվել: Թե Բաքվում, թե Երևանում արված հայտարարություններում խոսվեց ԼՂ հիմնահարցը Հելսինկյան փաստաթղթի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա լուծելու կողմերի անհրաժեշտության մասին, երկու մայրաքաղաքներում էլ զսպվածության հորդոր եղավ, և երկու դեպքում էլ հետևեցին մի կողմից` բանակցությունները շարունակելու կոչ, մյուս կողմից` նման պատրաստակամություն:

Ակնհայտ է, որ հնչած հայտարարություններում որևէ նորություն չկար, և ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հիլարի Քլինթոնի այցի նշանակությունը գերագնահատելը կամ չափազանցված սպասումներն առնվազն արդարացված չէին:
Սակայն մյուս կողմից` չի կարելի է նաև թերագնահատել. բոլորն էլ հասկանում են, որ վերջին շրջանում (Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո) շփման գծում իրադրությունը լարվել է և առնվազն պետք է ջանքեր գործադրել հնարավոր էսկալացիան կառավարելու ուղղությամբ: Այս առումով, կարծում ենք, ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը նշանակալից էր և, ամենայն հավանականությամբ, լուծեց այդ մինիմալ խնդիրը: Մյուս արդյունքները պարզ կդառնան արդեն հետագա բանակցություններում ներգրավված կողմերի հետագա գործողություններից:

Բոլոր դեպքերում Հիլարի Քլինթոնի այցի ընթացքում շատ լուրջ հայտարարություն արվեց, որն անուշադրության մատնել չի կարելի: Երևանում կայացած ասուլիսում տիկին Քլինթոնը (իսկ նրանից մեկ օր առաջ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն) հայտարարեց, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման առումով ԱՄՆ-ն ու Ռուսաստանը տարաձայնություններ չունեն և աշխատում են համաձայնեցված: Սա ուղերձ էր, առաջին հերթին այն շրջանակներին, ովքեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը պատկերացնում են հակադրությունների կոնտեքստում:

Կարծում ենք, տիկին Քլինթոնը առավել քան հստակ հասկացնել տվեց, որ Վաշինգտոնին Հարավային Կովկասում անհրաժեշտ է տևական կայունություն ու խաղաղություն, և իրենք բնավ էլ դեմ չեն լինի, եթե դա հաստատվի Մոսկվայի ջանքերով ու նրա հովանու ներքո: Այս թեզի հետ կարելի է և չհամաձայնել, բայց կարծում ենք, առաջիկայում արժե այն ուշադրության կենտրոնում պահել:
Երկրորդ կարևոր արձանագրումը (որը նաև ռուսական կողմն է բազմիցս հնչեցրել) այն էր, որ ԱՄՆ-ը չի կարող լուծել ԼՂ հիմնահարցը, նա միայն կարող է օժանդակել կողմերին` գալ ընդհանուր հայտարարի: Սա սեփական խնդիրներն այլոց միջոցով լուծելու, ռուս-ամերիկյան հակասությունների վրա խաղալու ու նրանցից մեկին ապավինելու մոտեցման հետևորդներին ուղղված զգուշացում էր:

Տարածաշրջանային կայունության հաջորդ կարևոր տարրը` հայ-թուրքական հարաբերությունները նույնպես պաշտոնական Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են: Բաքվում կայացած ասուլիսում տիկին Քլինթոնը առանց երկիմաստ դիվանագիտական ձևակերպումների հստակ հայտարարեց, որ այդ խնդրի լուծումը նպաստելու մյուս բոլոր խնդիրների, այդ թվում նաև` ԼՂ հիմնահարցի լուծմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Սա բազմիցս կրկնված մոտեցում է (նաև` Երևանի), որը սակայն առաջին անգամ բարձրաձայնվեց Բաքվում: Թուրքիայի իշխանությունները, հասկանալով դա և գուցե նաև փակ դռների հետևում բացատրելով ազերի եղբայրներին, այնուամենայնիվ հրապարակավ չէին խոսում այդ մասին: Հիլարի Քլինթոնն առաջինն էր, որ Ադրբեջանում հստակ հասկացրեց` հայ-թուրքական կարգավորմանն ընդդիմանալով, ընդդիմանում եք տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Այս հայտարարությունը ևս թերագնահատել չի կարելի:
Նույնկերպ չի կարելի արժանին չմատուցել նույն թեմայով տիկին Քինթոնի երևանյան գնահատականին: ԱՄՆ պետքարտուղարը, ում ներկայությամբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, նախ` այդ դիրքորոշման համար դրվատանքի խոսքեր ուղղեց ՀՀ իշխանություններին ու նախագահ Սարգսյանին, ապա նաև` չխորշեց իրերն իրենց անուններով կոչելուց ու հստակ հայտարարեց` «դժվարությունները գալիս են Թուրքիայից, գնդակը Թուրքիայի դաշտում է»: Կարծում ենք, հավելյալ մեկնաբանություններ պետք չեն. բոլորը սպասում են Թուրքիայի քայլին, իսկ Վաշինգտոնը խոստանում է «քաջալերել Թուրքիային, որ անի այդ քայլը»:

Ինչ վերաբերում է Քլինթոնի այցի օրակարգային երրորդ հարցին` ժողովրդավարության զարգացմանը, ապա` գոնե հրապարակավ, այս խնդիրը ինտենսիվ չարծարծվեց: Իհարկե, տիկին Քլինթոնը, հատկապես Բաքվում խոսեց այս խնդրի մասին, և հատկապես Բաքվում հիշեցրեց, որ խոսքի ազատությունը մնայուն արժեք է, և իրենք հետամուտ են լինելու, որպեսզի տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված այդ ազատությունը չսահմանափակվի (բնականաբար` նկատի ուներ Ադրբեջանում բլոգերներին ձերբակալելու և դատապարտելու փաստը):

Հիլարի Քլինթոնը մեկ երկու նախադասությամբ շեշտեց, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները երկարաժամկետ կտրվածքով գլխավոր առաջնահերթություններն են, և կարելի է չկասկածել, որ իր բոլոր կանգառներում նա քննարկել այդ խնդիրը, բայց նկատելի էր, որ հրապարակային ելույթներում ԱՄՆ պետքարտուղարը խուսափում էր սուր գնահատականներից և փորձում էր կենտրոնանալ դրական շեշտադրումների վրա` «Շատ բան արվել է, բայց դեռ անելիք կա» տրամաբանությամբ: Սա վկայում է, որ ԱՄՆ-ն առկա խնդիրները չի անտեսում, բայց և չի էլ շահագործում: Նա, կարծես, պրոակտիվ մոտեցում է որդեգրել և ցանկանում է աջակցել բոլորին` հաղթահարելու այդ մարտահրավերները:

Ամփոփելով` կարելի է նկատել, որ Հիլարի Քլինթոնի այցը կարևոր իրադարձություն էր: Այն կարևոր էր հատկապես այն առումով, որ հստակ ցույց տրվեց` գլոբալ գործընթացներում առանցքային դերակատարում ունեցող երկիրը` ԱՄՆ-ն, տարբեր խնդիրների պարագայում իր տեսլականն ու մոտեցումներն ունի, որոնք կոնյուկտուրային սրբագրումների ենթակա չեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}