Տղա դիմորդները քննությանը ներկայացել էին զինվորական համազգեստով
Այսօր անցկացվում է «Մաթեմատիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննությունը: Այն անցկացնելու համար Հայաստանում և ԼՂՀ-ում ձևավորվել է մեկական քննական կենտրոն: Գնահատման և թեստավորման կենտրոն «Մաթեմատիկա» առարկայից միասնական լրացուցիչ քննություն հանձնելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 396 դիմորդ, որից 15-ը ԼՂՀ –ից: Այսօր Երևանում ձևավորված քննական կենտրոնում բացակայել է շուրջ 13 դիմորդ:
Այսօր Երևանում ձևավորված քննական կենտրոնում դիմորդները հիմնականում տղաներ էին, որոնք էլ ներկայացել էին զինվորական համազգեստով,որովհետև միասնական լրացուցիչ քննություններին մասնակցում են հիմնականում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2010 թ. Զորացրվածները:
Նշենք, որ միասնական լրացուցիչ քննություններին մասնակցում են նաև սփյուռքի շրջանավարտները, 2009-2010 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում գնահատելով այս տարվա քննությունների ընթացքը, ասաց, որ անցած տարիների համեմատ այս տարի միասնական քննությունների թե հիմանակն փուլը, թե լրացուցիչ փուլը ավելի կազմակերպված է եղել:
«Այս տարի քննական կենտրոններն ավելի կառավարելի են եղել, գուցե այդ հանգամանքին նպաստել է այն, որ թեստերը եղել են երկու տարբերակով, իսկ դիմորդներն էլ հնարավորություն չեն ունեցել իրարից արտագրելու, իսկ երկրորդ նպաստող հանգամանքն այն է եղել, որ այս տարի դիմորդներն աշխատանքը ավարտելուց հետո, անցած տարիների նման ոչ թե իրենք էն մոտենում պատճենահանման սարքին, այլ այս տարի քննությունից հետո դիմորդներից հավաքվում են ձևաթղթերը, պատճենահանվում է և հետ վերադարձվում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան