Փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլ է սկսվում
«Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ, ինչպես նաև ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն և ինտերնետային կապ: Նոր փուլը մեկնարկում է Երևանի Բաղրամյան 23 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 19 նորացված` հարմարավետ բաժանմունքի բացմամբ: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Կոնվերս բանկ» ՓԲԸ և «Հայփոստ» ՓԲԸ համագործակցության պայմանագրի շրջանակներում կմատուցվեն փոստբանկային հետևյալ ծառայությունները.
. Խնայողական և ավանդային հաշիվների բացում
. Արտարժույթի փոխարկում
. Կանխիկ գործառնություններ
. Փոխանցումներ` արագ փոխանցման համակարգերով
. Դեբետային պլաստիկ քարտեր` ԱրՔա, MasterCard, VISA տրամադրում և սպասարկում:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր ծառայությունների տեսականի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա